Յան Կուբիշ. Հայաստանի կառավարությունը ստեղծված իրավիճակում գործում է ամենայն պատասխանատվությամբ25 փետրվարի 2008 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ստեղծված իրավիճակում գործում է ամենայն պատասխանատվությամբ: Այդ մասին Երեւանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը: Նրա խոսքերով, Հայաստանին կհաջողվի խուսափել բռնության աճից նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակում: «Հայաստանի քաղաքացիները կարող են արտահայտել իրենց վերաբերմունքը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ, սակայն ժողովրդավարական գործընթացների շրջանակներում: Ընդդիմության հանրահավաքների անցկացումը բնակչության որոշ շերտերի կամքի եւ Հայաստանում հաստատված ժողովրդավարության դրսեւորում են»,-ասել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ՀՀ նոր նախագահ է ընտրվել վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հավաքել է քվեների 52,82 տոկոսը: Եկրորդ տեղում է ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, որ հավաքել է ձայների 21,5 տոկոսը: Փետրվարի 20-ից Երեւանի Թատերական հրապարակում ընթանում է ծայրահեղորեն տրամադրված ընդդիմության հանրահավաքը, որը համաձայն չէ քվեարկության արդյունքների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |