Դա Վինչիի ամենաթանկ կտավը կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում

Դա Վինչիի ամենաթանկ կտավը կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում

PanARMENIAN.Net - Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նոյեմբերին վաճառվեց աճուրդում ռեկորդային 450 մլն դոլարով, կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում: Այդ մասին ասվում է նոյեմբերին բացված թանգարանի Twitter-ի միկրոբլոգում 3 լեզվվով՝ արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն:

Մինչդեռ կտավի գնման գաղտնիքը մնում է չբացահայտված: Մինչ օրս հայտնի չէ, թե ով է Լեոնարդոյի գլուխգործոցի գնորդը: Նախորդ սեփականատերը ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևն էր: Գնորդը մասնակցել է աճուրդին հեռախոսով և գերադասել է պահպանել գաղտնիությունը:

Ըստ New York Times-ի, ռեկորդային գումարը վճարել է սաուդացի արքայազն Բադեր բին Աբդուլլահ բին Մուհամեդ բին Ֆարհան ալ Սաուդը: Ըստ այլ տվյալների, 2 նեդրումային ընկերություն գործարք է կնքել մի քանի խոշոր թանգարանի հետ և գնել է կտավը: Հիմա Դա Վինչիի նկարը վարձակալությամբ կտան, կամ կվաճառեն Մերձավոր Արևելքի կամ Ասիայի թանգարաններից մեկին, գրում է BBC-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---