Ֆրանսիական փորձը կկիրառվի հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներում 7 դեկտեմբերի 2017 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարության և Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում դեկտեմբերիին հայ փրկարարների համար անցկացվելու են փրկարարական գործ և որոնողափրկարարական աշխատանքներ թեմայով դասընթաց-պարապմունքներ: Դասընթացն անցկացնելու նպատակով Ֆրանսիայի Մյոզ դեպարտամենտի հրշեջ-փրկարար ծառայությունից Հայաստան ժամանած փորձագետներ Ֆաբրիս Պիերը և Բրունո Էքեն դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ-փրկարարների հետ անցկացրել են պարապմունքներ՝ տարբեր փրկարարական գործողություններում կիառելու նպատակով պարանային աշխատանքներ թեմայով: Պիերը նշում է, որ փորձի փոխանակումը բավական հարստացնող և հետաքրքրական էր նաև իրենց համար. «Արդեն 5-րդ օրն է Հայաստանում ենք: Մեր այցի նպատակը Ֆրանսիայի և Հայաստանի փրկարարների միջև փորձի փոխանակումն է: Այդ հանդիպումների ընթացքում մեզ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ տեղի փրկարարական մեթոդներին, ներկայացնել ֆրանսիական մոտեցումները և համատեղ քննարկումների ընթացքում մշակել նոր միջոցներ», հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ամդրադառնալով փրկարարների բազմապրոֆիլ գործողություններին՝ Էքեն արժեքավոր և գնահատելի է համարում հայկական փորձը, նշել, որ հետաքրքիր էր տեսնել հայ փրկարարների մոտեցումները կոնկրետ փրկարարական հանձնարարության դեպքում. «Այս օրերին գրանցեցինք մի նկատելի տարբերություն. Հայաստանում փրկարարներն իրականացնում են ամենատարբեր գործողություններ՝ արձագանքելով տարբեր դեպքերի: Մեզ մոտ հրշեջ-փրկարարի մասնագիտությունը շատ ավելի հստակեցված է և բաժանաված: Կոնկրետ պատահարի դեպքում գնում է համապատասխան մասնագետը: Այստեղ տղաները արձագանքում են ամենատարբեր իրավիճակներին, ինչը ողջունելի է»,-ասել է նա: 1997թ. ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի որոշմամբ ստեղծված արագ արձագանքման փրկարարական ջոկատի հիմքի վրա հետագայում կազմավորված Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ) ծառայություն են իրականացնում առավել հմուտ և բարձրակարգ պատրաստվածություն ունեցող բազմապրոֆիլ փրկարարներ: Նրանք փրկարարական աշխատանքներ են իրականացնում առավել վտանգավոր և բարդ իրավիճակներում, և ոչ միայն հայրենիքում, այլև՝ արտերկրում: Կենտրոնի փրկարարների գերակշիռ մասն ունի միջազգային որակավորում և ընդգրկված է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) ջոկատում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |