Ուզբեկական հումոր, ձիով ձկնորսություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկի զավեշտները 7 դեկտեմբերի 2017 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը: Եվ մինչ նստաշրջանի ընթացքում միջազգային կազմակերպության գնահատման մարմնի փորձագետները շարունակում են ընդլայնել մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը, բավարարելով տարբեր երկրներից ներկայացված տասնյակ հայտեր, PanARMENIAN.Net ը որոշեց ի մի բերել ցանկում հայտնված ամենատարօրինակ մշակութային արժեքները: Ուզբեկական հումորը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ է հայտնվել 2014-ին: «Ակսիա» կոչվող ուզբեկական հումորի և սրամտության արվեստը ներկայացվում է երկու և ավել զրուցակիցների մասնակացությամբ, որոնք մրցում են միմյանց հետ հումորով, որևէ թեմայի շուրջ իրենց խոսքի սրությամբ, ինքնատիպությամբ: Ձիու վրա նստած ձուկ որսալու ավանդույթը ձևավորվել է բելգիական Օստդյունկերկ շրջանում: 2013-ին ցանկում հայտնված ավանդույթը պահպանում են տեղի 15 ձկնորսներ: 1950-ականներից նույնիսկ փառատոն է իրականացվում՝ նվիրված այս ավանդույթին, այն ամեն տարի Օստդյունկերկ է բերում մոտ 10.000 զբոսաշրջիկի: Վրացական այբուբենը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում հայտնվել է 2016-ին: Այն աշխարհում գոյություն ունեցող այբուբեններից միակն է ամբողջ ցանկում: Պարզվում է՝ գոյություն ունի «բուլղարական» ին-յան: Դա «Մարտենիտցա» կոչվող սպիտակ և կարմիր թելերից պատրաստված պարզունակ տիկնիկ է, որը խորհրդանշում է կնոջն ու տղամարդուն, կյանքն ու կիրքը, չարն ու բարին: ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրված են մոտ 400 մշակութային ավանդույթներ՝ ազգային երգեր և պարեր, ծիսակատարություններ, տարազներ, բաղադրատոմսեր և այլն: Հատկանշական է, որ զարգացած տնտեսություն ունեցող երկրներից ավելի շատ ներկայացվում են տեղական մարկարդակի իրադարձություններ, ոչ լայն ընդգրկում ունեցող ավանդույթներ, զվարճալի և տարօրինակ համայնքային փառատոններ և այլն: Սա խոսում է այն մասին, որ հարուստ մշակութային ժառանգություն և բարձր քաղաքակարթական անցյալ ու ներկա ունեցող այս երկրենրի քաղաքացիների համար իրենց մշակութային արժեքները ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում «խցկելն» ամենևին ազգային արժանապատվության հարց չէ: Պատկերն այլ է զարգացող երկրների պարագայում, որոնք ոչ միայն ներկայացնում են իրենց մշակութային քաղաքակրթական ամենաբարձր արժեքները, այլ նաև անվերջանալի հակամարտության մեջ են հարևանների հետ այդ արժեքների ծագման և պատկանելիության հարցերի շուրջ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |