Հայերը Մոուրինյոյի Instagram-ի էջում պահանջում են Մխիթարյանին խաղադաշտ վերադարձնել

Հայերը Մոուրինյոյի Instagram-ի էջում պահանջում են Մխիթարյանին խաղադաշտ վերադարձնել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ հիմնականում հայ երկրպագուները մեկնաբանություններով «ռմբակոծել են» «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ինստագրամյան էջը, որտեղ նրանից պահանջել են խաղադաշտ վերադարձնել հայ ֆուտբոլիստին: Այս մասին գրում է Manchester Evening News-ը:

Հայ օգտատերերը մեկնաբանություններում հորդորել են պորտուգալացի մարզչին չմոռանալ «ՄՅՈւ»-ում Մխիթարյանի ունեցած ներդրման մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վեցերորդ խաղն անընդմեջ խաղադաշտ դուրս չի բերել 28-ամյա ֆուտբոլիստին: Ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, որ Մխիթարյանը նահանջել է ընթացիկ խաղաշրջանում որակի առումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---