Լեւոն Տեր-Պետրոսյան. Շուտով Հայաստանի ընդդիմության շարժումը կստանա միջազգային հանրության ամենալայն արձագանքը

PanARMENIAN.Net - «Բոլորիս համար իրադարձություններն ավելի բարեհաջող են ընթանում, քան ես ծրագրել էի»,- փետրվարի 25-ին ընդդիմության հանրահավաքին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բացատրելով, որ ընդդիմությանը հաջողվել է «միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում տիրող իրավիճակի վրա»: Տեր-Պետրոսյանի խոսքերով, «պետական կառույցների ներկայացուցիչներից շատերը միանում են ընդդիմությանը, եւ այդ գործընթացը շարունակական է լինելու, քանի որ պաշտոնյաների արդար հատվածը միշտ կլինի ժողովրդի կողքին»: Տեր-Պետրոսյանը նկատել է, որ «ընդդիմության մոբիլիզացումը ժամ առ ժամ աճում է»: «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այլեւս հիմքեր չունեն: Նրանց կողմնակիցները փորձում են բարելավել հարաբերությունները մեր հետ»,- հայտարարել է նախկին նախագահը, ընդգծելով, որ «ընդդիմությունը երբեք չի ընդունի նրանց իրենց շարքերը»: Նա ընդգծել է, որ «նրանք բոլորը պատասխանատվություն են կրելու օրենքի ողջ խստությամբ»:



Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ «մինչ օրս իշխանությունների բոլոր նախաձեռնությունները` դիմակայելու ընդդիմությանը, նրանց դեմ են ուղղվում»: «Օրինակ, Ոստիկանությունը սկսել է ձերբակալել մեր կողմնակիցներին, ապատեղեկատվություն տարածել այն մասին, որ գիշերով հարձակվելու են ցուցարարների վրա, սակայն դրանից մեր կողմնակիցների թվաքանակը չի նվազում, այլ ընդհակառակը` աճում է»,- հայտարարել է նա: Նախկին նախագահը հավելել է, որ «իշխանությունները չեն համարձակվի հարձակվել ցուցարարների վրա, քանի որ դա կդառնա նրանց վերջը»: Շոշափելով ընդդիմադիրներին ձերբակալելու փաստը, նա հավելել է, որ «յուրաքանչյուրը պետք է ուրախ լինի, երբ նրան ձերբակալում են իրավապահ մարմինները, քանի որ դա մոտեցնում է իշխանությունների վերջը»: «Ես եւս պատրաստ եմ դրան, թող ինձ էլ ձերբակալեն»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը: Նա տեղեկացրել է, որ աստիճանաբար իշխանությունները փոխելու են մարտավարությունը եւ շուտով կսկսվի միջին եւ փոքր բիզնեսի «հետապնդում» հարկային տեսչության կողմից:



Նախկին նախագահը նկատել է, որ «ընդդիմության ջանքերի շնորհիվ, Հայաստանը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. այսօր «Ազատության» հրապարակից թեժ կետ չկա»: Տեր-Պետրոյսանն ընդգծել է, որ շուտով ընդդիմության շարժումը կստանա միջազգային հանրության ամենալայն արձագանքը, ինչը ենթադրում է հիմք ընդդիմության շարժման համար: «Շուտով ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, Եվրախորհրդարանը կանեն իրենց հայտարարությունները»,- նկատել է նա, ընդգծելով, որ «ծախու ԶԼՄ-ների» եւ ԱԳՆ-ի կողմից իրականացվող տեղեկատվական շրջափակմանը վերջ է դրվել, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---