Նիդերլանդների պաշտպանության նախարարը ավտոբուսի վարորդ է դարձել

Նիդերլանդների  պաշտպանության նախարարը  ավտոբուսի վարորդ է դարձել

PanARMENIAN.Net - Նիդերլանդների նախկին արդարադատության և անվտանգության հարցերով պետքարտուղար Ֆրեդ Թեվենը պաշտոնաթողությունից հետո ավտոբուսի վարորդ է դարձել: Այս մասին գրում է Telegraaf-ը:

Նախկին քաղաքական գործիչը ոչ լրիվ դրույքով աշխատանքի է անցել համայնքային Connexxion ավտոբուսների ընկերությունում:

«Ես նոր եմ ավարտել իմ փորձաշրջանը: Միշտ ցանկացել եմ աշխատել որպես բեռնատարի վարորդ, և երբ ղեկին նստելու հնարավորություն ստեղծվեց, շատ ուրախացա», - ասել է նա:

2017-ին քաղաքականությունից հեռացած Թեվենն ավտոբուս է վարելու Հաարլեմ շրջանում: Իր ազատ ժամանակը նա անցկացնում է կիբերանվտանգության և անվտանգության մասին խորհրդատվություն տալով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---