Սաուդյան Արաբիայում վերջին 35 տարում առաջին անգամ կինոթատրոնները կբացվեն11 դեկտեմբերի 2017 - 15:19 AMT PanARMENIAN.Net - 2018-ի մարտից Սաուդյան Արաբիայում կբացվեն առաջին կինոթատրոնները, որոնք մինչև վերջերս արգելքի տակ էին, ինչպես զանգվածային ժամանցի այլ տեսակները: Այդ մասին ասվում է թագավորության մշակույթի և տեղեկատվության նախարար Ավադ ալ Ավադի հաղորդագրության մեջ: «Աուդիովիզուալ մեդիաների գլխավոր հանձնաժողովը սկսել է արտոնագրեր տրամադրել կինթատրոններին, մենք ակնկալում ենք, որ առաջին կինոթատրոնները կբացվեն 2018-ի մարտին: Կինոթատրոնների բացումը կխթանի տնտեսական աճն ու էկոնոմիկայի դիվերսիֆիկացումը»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սաուդյան Արաբիայում կինոթատրոններն արգելվել են 1980-ականների սկզբին: Սաուդյան Արաբիայի մինչև 2030թ. զարգացման տնտեսական ծրագրով ժամանցային հատվածի զգալի աճ է նախատեսվում: Ինչպես ակնկալվում է, մինչև 2030թ. թագավարությունում կգործի կինոթատրոնների ավելի քան 300 ցանց, որոնք կսկսեն ֆիլմեր ցուցադրել հանրության լայն շրջանակի համար ավելի քան 2000 էկրանի վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |