Սահակաշվիլիին դատարանում ազատել են. Կալանքի մասին դատախազի միջնորդությունը մերժվել է12 դեկտեմբերի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Կիևի դատարանն ազատության մեջ է թողել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին: Դատավոր Լարիսա Ցոկոլն այդպիսով մերժել է դատախազության միջնորդությունը տնային կալանքի մասին: Մեղադրող կողմը Սահակաշվիլիի համար 2 ամիս շուրջօրյա տնային կալանք էր պահանջում: Դատախազությունը բողոքարկելու է որոշումը, դա կարող է արվել 5 օրվա ընթացքում: Սահակաշվիլին ազատ է արձակվել Գերագույն ռադայի պատգամավորների երաշխավորությամբ՝ նիստի ժամանակ 10 պատգամավոր պատրաստակամություն է հայտնել որպես երաշխավոր հանդես գալու Վրաստանի նախկին նախագահի գործով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նիստի սկզբում Սահակաշվիլիի փաստաբանները միջնորդել են, որ նրան ազատեն այսպես կոչված ակվարիումից՝ մեղադրյալների համար նախատեսված ապակեպատ տարածքից: Դա առարկություն չի առաջացրել դատախազների կողմից և պաշտպանության միջնորդությունը բավարարվել է: Սահակաշվիլին դատարանի դահլիճում հայտարարել է, որ իրեն ռազմագերի է համարում, իսկ տնային կալանքն անվանել է քաղաքական գործունեությունից իրեն հեռացնելու փորձ: Ի թիվս այլ պատգամավորների Սահակաշվիլիին սատարելու էր եկել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ իրավապահները ձերբակալել են Սահակաշվիլիին և տեղափոել Ուկրաինայի ԱԽ ժամանակավոր մեկուսարան:«Սահակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլի մասին, նաև հրաժարվում է պարտադրողական կերակրումից: Եթե նա կալանավորվի 60 օրով, ապա խիստ հացադուլի մեջ կլինի»,-ասել էր փաստաբանը, Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |