Մխիթարյանը՝ 2017-ի լավագույն փլեյմեյքերների թվում

Մխիթարյանը՝ 2017-ի լավագույն փլեյմեյքերների թվում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017-ի լավագույն փլեյմեյքերների ցանկում; Վարկանիշը կազմել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը:

20 անվանի ֆուտբոլիստների թվում Մխիթարյանը երեք միավորով կիսում է 16-17-րդ տեղը Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի հետ:

247 միավորով առաջին տեղում է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին: 2-րդ հորիզոնականում է իսպանական «Ռեալ Մադրիդի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոնի Քրոոսը, իսկ 3-4-րդ հորիզոնականները կիսում են «Ռեալ Մադրիդի» և Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող և Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ Նեյմարը:

Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 խաղի է մասնակցել ՄՅՈւ կազմում՝ բոլոր մրցաշարերում, որտեղ 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 28-ամյա հայ ֆուտբոլիստը հայտագրված էր ՄՅՈւ վերջին 7 խաղից միայն մեկում, որտեղ փոխարինման է դուրս եկել: Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում ՄՅՈւ-ից Մխիթարյանի տեղափոխվելու մասին:

Ընթերցեք նաև.ԶԼՄ. Մխիթարյանը մտադիր է խոսել Մոուրինյոյի հետ ՄՅՈւ-ում իր ապագայի մասին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---