«Նետոյի առասպելը». Պաշտոնապես գործարկվել է հայկական հակակոռուպցիոն խաղը

«Նետոյի առասպելը». Պաշտոնապես գործարկվել է հայկական հակակոռուպցիոն խաղը

PanARMENIAN.Net - Պաշտոնապես գործարկվել է Թումոյի և Եվրոպական միության համատեղ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը, որի նպատակն է գիտելիքներ փոխանցել մարդկանց կոռուպցիայի դրսևորումների մասին, օգնել դրա դեմ պայքարի լուծումներ մշակել և անհանդուրժողականություն ձևավորել երևույթի նկատմամբ:

«Նետոյի առասպելը» խաղացողներին առաջարկում է «Նետո» մոլորակում դարերի վաղեմություն ունեցող կոռուպցիոն խնդիրների լուծման տարբերակներ, ստեղծում զանազան իրավիճակներ, որոնցից դուրս գալու լուծումներ է հարկավոր գտնել՝ փորձելով շրջանցել կոռուպցիոն գործարքները, բացահայտել կամ դատապարտել նման դեպքերը:

Խաղի ստեղծագործական թիմը պատմությունը լրացրել է հետաքրքիր զարգացումներով՝ փորձելով հիմնախնդրի վերաբերյալ մարդկանց ուշադրությունը գրավող հետաքրքրաշարժ հարթակ ստեղծել:

Նախագծի հեղինակներից Աստղիկ Հարությունյանի խոսքով՝ գաղափարը կարող է երիտասարդությանը ցույց տալ ճանապարհ, որով քայլելու դեպքում կկարողանանք առանց կոռուպցիայի հասարակություն ունենալ:

Խաղն անվճար է, այն հասանելի է App Store-ում և Google Play- ում:

Նախագիծն արժանացել է մի շարք միջազգային և տեղական մրցանակների: 2017-ին այն արժանացել է «Լավագույն ստեղծարար նորարարություն» մրցանակին` Եվրոպայի ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում: Օրեր առաջ խաղի ստեղծագործական թիմը ճանաչվել է «Տարվա երիտասարդություն»՝ «Իրավաբանների հայկական ասոցացիայի» ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---