Իրան-ԵԱՏՄ Արտոնյալ առևտրային համաձայնագիրը կստորագրվի 2018-ի հունվարի 21-ին14 դեկտեմբերի 2017 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Իրանի և ԵԱՏՄ-ի միջև բանակցվող Արտոնյալ առևտրային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2018 թվականի հունվարի 21-ին: Այս մասին The Financial Tribune-ի փոխանցմամբ, հայտնում է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարբերությունների գրասենյակը: «Ներառված են 200-250 ապրանքատեսակներ, որոնք կիրացվեն երեք տարվա ընթացքում», - ասել է գրասենյակի տնօրեն Բեհրուզ Հասան Օլֆաթը: Նա նշում է, որ բանակցությունները սկսվել են երկու տարի առաջ, իսկ 2017-ի ամռանը և աշնանը կողմերը համձայնության են եկել հանքարդյունաբերական, արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքատեսակների շուրջ: «Իրանը 7 ամսում ԵԱՏՄ երկրներ է արտահանել մոտ $ 500 մլն-ի ապրանք, ներմուծել մոտ՝ $ 800 մլն-ի: Դրանք հիմնականում եղել են գյուղատնտեսական, դեղագործական, քիմիական արտադրատեսակներ և նավթ», -ասել է Օլֆաթը: Ավելի վաղ Իրանի Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Մոջթաբա Խոսրոտաջը ասել էր, որ Իրանից ԵԱՏՄ արտահանվող ապրանքները լիովին ազատվում են մաքսատուրքից կամ դրանցից որոշների համար սահմանվող մաքսատուրքերի դրույքաչափը նվազում է մինչև 80%: Համաձայնագիրը նախաստորագրվել է 2017-ի հուլիսի 5-ին Երևանում: Photo. BelTA Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |