Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի Նախագահական ընտրությունները լավագույնն են Հայաստանի պատմության մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանը նախագահական ընտրություններին սովորական մի բանի է բախվել. քաղաքական մշակույթի բացակայություն. Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, դա անդրադարձել է նրա վրա, որ պարտված կողմը չի ցանկանում ընդունել իր պարտությունը: «Հայաստանի նախագահական ընտրությունները արժանացել են միջազգային դիտորդների բարձր գնահատականին: Եթե համեմատենք ԱՊՀ այլ երկրների ընտրությունների հետ, ապա դրանք հստակորեն մեկ քայլ առաջ են: Այդ ընտրությունները լավագույնն էին Հայաստնի պատմության մեջ: Չկան ընտրություններ առանց խախտումների, ողջ խնդիրը խախտումների քանակության եւ բովանդակության մեջ է: Սակայն պարզելու համար իրավական ճանապարհ կա: Բողոքներ են ներկայացվել 156 ընտրատեղամասերի առումով, 135-ում անցկացվել է ձայների վերահաշվարկ եւ մայն 1-ում լուրջ խախտումներ են արձանագրվել, ինչի արդյունքում ընտրական հանձնաժողովի ղեկավարը ձերբակալվել է: Դա ցուցադրում է, որ ընտրությունները նորմալ են անցել, հաշվարկը ճիշտ էր: Ընտրատեղամասերում որտեղ վերահաշվարկ է անցկացվել 86 դիմում-բողոք ներկայացվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցների կողմից: Եւ դրանք բոլորը հիմնավորված չէին»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
---