Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին. Երեխաներ են զոհվել

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին. Երեխաներ են զոհվել

PanARMENIAN.Net - Առնվազն 4 երեխա է զոհվել և 7-ը ծանր վիրավորվել Ֆրանսիայի հարավում գնացքի հետ դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին Միլա քաղաքի մոտ: Ականատեսները հայտնում են, որ գնացքն ուղղակի «2 մասի է կիսել ավտոբուսը», գրում է пишет Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

Նշվում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:

«Իմ բոլոր մտքերն այդ սարսափելի վթարի զոհերի ու նրանց ընտանիքների հետ է»,-գրել է Twitter-ում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա պետության ռեսուրսների «տոտալ մոբիլիզացիա է» հայտարարել՝ օգնելու համար վթարից տուժածներին:

2017-ի հունվարին Իտալիայում վթարվեց Ֆրանսիայից վերադարձող ավտոբուսը հունգարացի դպրոցականներով: 15 մարդ զոհվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---