ԶԼՄ. Մխիթարյանը թեժ վիճել է Մոուրինյոյի հետ թիմակիցների ներկայությամբ

ԶԼՄ. Մխիթարյանը թեժ վիճել է Մոուրինյոյի հետ թիմակիցների ներկայությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թեժ վիճաբանություն են ունեցել: Այս մասին հայտնում է բրիտանական ESPN կայքը:

28-ամյա հայ ֆուտբոլիստը բացակայել է ակումբի վերջին ութ հանդիպումներից, և «Օլդ Թրաֆորդին» մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ «Բորուսիայի» նախկին խաղացողը զայրացրել է պորտուգալացի մարզչին՝ չհամաձայնվելով «Բրայթոն Ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի հետ հանդիպմանն իր խաղի մասին «ՄՅՈւ» ղեկավարության հնչեցրած քննադատության հետ:

Մոուրինյոյին չէր գոհացրել Մխիթարյանի խաղը, որի ընթացքում նա սխալներ է թույլ տվել: Մարզիչը թիրախավորել է քննադատություններով Մխիթարյանին ակումբի մյուս ֆուտբոլիստների ներկայությամբ:

Մխիթարյանը շարունակել է հակադարձել Մոուրինյոյի դիտողություններին միջանցքում:

Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վաճառել 28-ամյա հայ ֆուտբոլիստին: Պորտուգալացի մարզիչն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---