Վաճառքում ձիու միս է հայտնաբերվել

Վաճառքում ձիու միս է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Պետական վերահսկողության շրջանակում շուկայում իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված անհայտ ծագման մսի մոտ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է եղել:

Ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի նշված խմբաքանակի իրացումը կասեցվել է:

Կատարվել է նաև նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքնության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---