Քլինթ Իսթվուդը ֆիլմ է նկարել հայ դասախոսի օգնությամբ կանխված ահաբեկչության մասին (վիդեո)

Քլինթ Իսթվուդը ֆիլմ է նկարել հայ դասախոսի օգնությամբ կանխված ահաբեկչության մասին

PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեժիսոր Քլինթ Իսթվուդը ֆիլմ է նկարահանել Սորբոնի համալսարանի ծագումով հայ դասախոս Մարկ Մուղալյանի օգնությամբ Ամստերդամ-Փարիզ ճեպընթացում կանխված ահաբեկչական գործողության մասին:

2015 թվականի օգոսոտոսի 21-ին Փարիզից Ամստերդամ շարժվող ճեպընթացի ուղևոր Մարկ Մուղալյանը առաջինն էր, որ նկատում է 25-ամյա մարոկկացի ահաբեկիչ Սյուբա ալ-Քազանին, ով իր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից հասցնում է կրակել ուղևորներից մեկի վրա և վիրավորել նրան: Մուղալյանը փորձում է վնասազերծել ահաբեկչին ու խլել նրանից հրազենը: Սակայն ահաբեկիչը կրակում է Մուղալյանի վրա և վիրավորում նրան: Օգնության են հասնում ճեպընթացի երեք ամերիկացի ուղևոր, որոնց հաջողվում է վնասազերծել ահաբեկչին:

Մուղալյանն իր սխրանքի համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի սպայական շքանշանով: Ավելի վաղ շքանշանով պարգևատրվել էին նաև ահաբեկչի վնասազերծմանը մասնակցած երեք ԱՄՆ քաղաքացին և մեկ բրիտանացի:

The 15:17 to Paris կոչվող ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 9-ին: Ամերիկյան Warner Bros. Pictures կինոարտադրող ընկերությունն արդեն հրապարակել է ֆիլմի թրեյլերը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---