Այսուհետ մարզերում ևս հնարավոր կլինի 3-րդ աշխատանքային օրն անձնագիր ստանալ

Այսուհետ մարզերում ևս հնարավոր կլինի 3-րդ աշխատանքային օրն անձնագիր ստանալ

PanARMENIAN.Net - Այսուհետ մարզերում ևս հնարավոր կլինի կնքել պայմանագիր և 3-րդ օրը ստանալ անձնագիր։ ՀՀ անձնագրային և վիզաների վարչության այս նախաձեռնությունը ուղղված է Ամանորի տոներին ընդառաջ ճամփորդել ցանկացողներին: Այդ մասին իր ֆեսյբության էջում գրառում է կատարել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարականի համաձայն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերիծ զերծ պահելու համար մարզերում նույնպես հնարավորություն ընձեռնվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր:

Մինչ այդ քաղաքացին զգալի ծախս էր կատարում Գյումրիից, Կապանից և այլ համայնքներից Երևան հասնելու, անձնագիր ստանալու համար 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետև նույն ծախսը կատարելով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երևան տպագրված անձնագիրը ստանալու համար», - ասվում է գրառման մեջ:

Նշված անձնագրային ծառայությունները յուրաքանչյուր անձնագրային ծառայությունում հնարավոր չէ կնքել, դա հնարավոր կլինի անել շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ օր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---