Կանանց քաղաքական ներգրավվածությունը ՀՀ-ում. Պատմում են ծաղրանկարերն ու ուսումնասիրությունները

Կանանց քաղաքական ներգրավվածությունը ՀՀ-ում. Պատմում են ծաղրանկարերն ու ուսումնասիրությունները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին «Խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում» խորագրով ծրագրի ամփոփիչ հանդիպումն էր, որը եզրափակվեց «Սեքսիզմ. Նկատիր, մի լռիր, կանխիր» խորագրով ծաղրանկարների մրցանակաբաշխությամբ:

Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» Երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության hիմնադրամի, WomenNet.am տեղեկատվական-վերլուծական հարթակի և «Ընտանիքի Ակադեմիա» ՀԿ-ի գործակցությամբ՝ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի հիմքում 2015-2016 թվականներին իրականացված «Հավասար. տնտեսական հզորացումից դեպի քաղաքական մասնակցություն» նախագիծն է:

Միջոցառումը համախմբել էր Ազգային ժողովի կին պատգամավորների, ՏԻՄ-երում ընդգրկված կանանց, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների:

Ծրագրի գործընկեր «Ընտանիքի Ակադեմիա» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Գոռ Պետրոսյանի խոսքով՝ «Հավասար» քարազարշավն ունի իր ստեղծագործական բաղադրիչը: Նախագծի մեկնարկի հետ մեկտեղ մեծ ցուցահանդես բացվեց, որտեղ ներկայացված էին քաղաքական և բիզնես կարիերա կառուցած, «տղամարդկանց» մասնագիտություններ ունեցող կամ պարզապես ուժեղ հայ կանանց հաջողության պատմությունները:

«Այս անգամ քարոզարշավի շրջանակում նախաձեռնել ենք ծաղրանկարների մրցույթ-ցուցադրություն: Ծաղրանկաներում խտացված են կանանց նկատմամբ մեր հասարակությանում լայն տարածված խտրականության դրսևորումները: Ծաղրանկարիչները պատկերել են սեքզիմը քաղաքականությունում, մեդիայում, աշխատաշուկայում և այլուր»,- ասաց Գոռ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ մրցույթի առաջին մրցանակակիր Արսեն Գևորգյանի աշխատանքները ներկայացնում են հայ հասարակության կաղապարված մոտեցումը կնոջ որակների և ունակությունների հանդեպ:

«Մրցույթին ներկայացված ծաղրանկարից մեկի մեջ կնոջ վրա կողպեք է դրված, ինչը խորհրդանշում է հասարակության մեջ տարածված այն մտայնությունը, որ կինը պատկանում է որևէ մեկին և նա միայն մեկ առաքելություն ունի՝ մայրանալը», - նշեց Պետրոսյանը:

«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանի խոսքով՝ օրենսդիր մարմնում կանանց ներկայացվածության մակարդակով Հայաստանն առաջինն է Հարավային Կովկասում:

«Ի տարբերություն 5-րդ գումարման Ազգային ժողովի, որտեղ կանանց թիվը կազմում էր պատգամավորների 10%-ը, նոր խորհրդարանում կանայք կազմում են 18%: Վրաստանի խորհրդարանի 16%-ն են կանայք, Ադրբեջանի՝ 16,5%-ը», - ասաց Թամարա Հովնաթանյանը:

Նա հավելեց նաև, որ չնայած Հայաստանը կանանց տրվող հնարավորությունների առումով բարելավել է իր դիրքերը միջազգային մի շարք վարկանիշներնում, սակայն հայաստնայան քաղաքական դաշտում նրանց հանդեպ խտրականությունը շարունակում է մնալ հիմնախնդիր:

«ԵԱՀԿ անդամ երկրներում կանայք պետք է կազմեն օրենսդիր մարմնի միջինում 23-26%-ը: Մինչդեռ մեր ցուցանիշը ցածր է ընդունված միջինից: Այն ավելի շատ մոտ է արաբական երկրների միջինին», - նշեց Հովնաթանյանը:

Միջոցառման ընթացքում ամփովեցին ծրագրի ընթացքում արված աշխատանքները, ներկայացվեցին Հայաստանում կանանց քաղաքական և տնտեսական մասնակցության առաջնահերթությունները և պետական քաղաքականության համատեքստում լուծումներ գտնելու տարբերակները:

«ՕքսԵՋեն» hիմնադրամիՇշահերի պաշտպանության պատասխանատու Անուշ Խաչատրյանի խոսքով՝ քաղաքական մասնակցությանը խթանումը չի ավարտվում Ազգային ժողովում, Երևանի ավագանում կամ ՏԻՄ-երում կանանց ներկայությամբ․ անհրաժեշտ է նաև, որ այնտեղ ներկայացված կանայք լավ պատկերացնեն կանանց հիմնախնդիրները և համապատասխանաբար դրական ազդեցություն ունենան դրանց լուծմանն ուղղված որոշումների կայացման գործընթացի վրա։

«Մեր կողմից ուսումնասիրությունների հիման վրա ձևավորված Կանանց օրակարգն անդրադառնում է մի շարք խնդիրներ, այն ՝ Հայաստանում կանանց սակավ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, կանանցտնտեսականգործունեության խոչընդոտներըհաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության դրևորումները և այլն:Բոլորվինառանձինզգայունէխումբ են կազմում գյուղիկանայքկին գլխավորով տնային տնտեսությունները, որոնց խնդիրներին ևս պետք է անդրադառնալ»,- ասաց Անուշ Խաչատրյանը՝ ամփոփելով ծրագրի ընթացքում արված ուսումնասիրությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---