Մոուրինյո. Հնարարավոր է՝ Մխիթարյանը դաշտ դուրս գա «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում

Մոուրինյո. Հնարարավոր է՝ Մխիթարյանը դաշտ դուրս գա «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դաշտ դուրս գալ «Բրիսթոլ Սիթիի» հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում է ESPN կայքը:

«Բրիսթոլ Սիթի»-«ՄՅՈւ» հանդիպումը կկայանա դեկտեմբերին 20-ին:

«Հնարավոր է` Մխիթարյանը դաշտ դուրս գա», - ասել է պորտուգալացի մարզիչը:

28-ամյա հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է առաջարկ ներկայացնել «Մանչեսթեր Յունայթեդին» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու վերաբերյալ: Լուրեր են շրջանառավել նաև, որ Հենրիխ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---