Fitch-ը պահպանել է բացասական կանխատեսումը 2018-ին Ադրբեջանի բանկային համակարգի համար

Fitch-ը պահպանել է բացասական կանխատեսումը 2018-ին Ադրբեջանի բանկային համակարգի համար

PanARMENIAN.Net - Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը 2018-ի համար պահպանել է Ադրբեջանի բանկային հատվածին առնչվող բացասական կանխատեսումը:

«Գործակալությունը վերանայել է Ղազախստանի և Բելառուսի բանկային հատվածի համար արված կանխատեսումը՝ բացասականից հասցնելով կայունի: Սակայն Ադրբեջանի պարագայում այդ կանխատեսումը մնում է բացասական»,-ասվում է գործակալության զեկույցում, գրում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Ըստ գործակալության, բացասական կանխատեսումն Ադրբեջանի պարագայում կապված է «ակտիվների քանակի վրա մշտական ճնշման հետ»:

Fitch-ը նշում է, որ թեև 2017-ին Ադրբեջանի և Ղազախստանի իշխանությունները կարևոր քայլեր են ձեռնարկել խոշոր բանկերի խնդիրները լուծելու համար և ավարտվում է, մասնավորապես, Ադրբեջանի միջազգային բանկի վատ վարկերի գնման գործընթացը, այնուամենայնիվ վարկատուներից շատերը միևնույն է՝ պետք է ավելացնեն միջոցները վերաձևակերպած և արժութային խոշոր պորտֆելների դեպքում:

Նշվում է, որ նմանատիպ հանգամանքներում Ղազախստանի միջին չափերի բանկերը պետական աջակցություն ստացան այդ խնդրի լուծման համար, սակայն Ադրբեջանում վարկատուները հաճախ են կախված մնում նորմատիվ սահմանափակումներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---