Բելառուսն օրինականացրել է բիթքոինը

Բելառուսն օրինականացրել է բիթքոինը

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրինականացրել է կրիպտորաժույթները՝ ստորագրելով «Թվային տնտեսության զարգացման մասին» հռչակագիրը: Փաստաթղթով պաշտոնապես թույլատրվում են կրիպտորաժույթի բոլոր տեսակները, մայնինգն ու գործողությունները, հայտնում է Lenta.ru-ն:

«Փաստորեն Բելառուսն աշխարհում առաջին պետությունը կդառնա, որը լայն հնարավորություններ կստեղծի բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման համար: Մենք բոլոր շանսերն ունենք իրավասության տարածաշրջանային կենտրոն դառնալու այդ ոլորտում»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Մինչև 2023թ. տոկենների մայնինգը, ստեղծումը, ձեռքբերումն ու օտարումը չի հարկվի: Հռչակագրի հիմնական դրույթներն ուժի մեջ կմտնեն հրապարակումից 3 ամիս անց:

Միմչդեռ աշխարհում ամենամեծ տարածումը ստացած կրիպտոարժույթի՝ բիթքոինի, փոխարժեքը մեկ օրում նվազել է 16 տոկոսով: Դեկտեմբերի 22-ին Երևանի ժամանակով 10:30-ի տվյալներով բիթքոինի փոխարժեքը 14.304 դոլար էր: Դեկտեմբերի 17-ին բիթքոինի փոխարժեքը 20.000 դոլար էր:

Համաշխարհային բոլոր կրիպտոարժույթների ընդհանուր կապիտալիզացիան հասել է 500 մլրդ դոլարի: Ըստ Coinmarketcap.co-ի, դա տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 13-ի գիշերը: Հաշվի է առնվել ավելի քան 1300 կրիպտոարժույթի արժեք, որոնց համախառն արժեքը կազմել է 506 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---