ԳԴՀ ԱԳ նախարար. Թուրքիան տեսանելի ապագայում ԵՄ անդամ չի դառնա

ԳԴՀ ԱԳ նախարար. Թուրքիան տեսանելի ապագայում ԵՄ անդամ չի դառնա

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ուկրաինան տեսանելի ապագայում չեն անդամակցի Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

«Ոչ Թուրքիային, ոչ Ուկրաինային առաջիկա տարիներին չեմ կարող պատկերացնել ԵՄ կազմում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը Funke-ի վրա հղումով:

Նախարարը հանդես է եկել «առավել սերտ համագործակցության այլընտրանքային ձևերի» որոնման օգտին: Ըստ նրա, այդպիսի հարաբերությունների օրինակ կարող է դառնալ գործարքը, որի նմանը Բրյուսելը փորձում էր կնքել Լոնդոնի հետ: «Եթե մենք կարողանանք խելամիտ համաձայնության գալ, որը կկարգավորի Եվրոպայի հետ հարաբերությունները Brexit-ից հետ, դա կարող է մոդել հանդիսանալ այլ երկրների համար՝ Ուկրաինայի կամ Թուրքիայի»,-ասել է Գաբրիելը:

Խոսելով Թուրքիայի հետ գործակցության մասին՝ նա չի բացառել, որ արդյունքում կարող է մաքսային միության ավելի սերտ գործակցության ձև գտնվել: «Սակայն, դա անհնար է, քանի դեռ իրավիճակը Թուրքիայում չի փոխվել»,-ասել է նա:

Վերջին շրջանում Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների բազմաթիվ ձերբակալությունների պատճոռվ, որոնց թուրքերը կասկածում են ահաբեկչական կազմակերպությունների հետ գործակցության մեջ՝ հօգուտ ձախողված պետական հեղաշրջման փորձի: Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի, ընդհանուր առմամբ Թուրքիայի կալանավայրերում ԳԴՀ ավելի քան 50 քաղաքացի կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---