Հայտնի հունական Rotting Christ մեթալ խումբը 2018-ին համերգ կտա Երևանում

Հայտնի հունական Rotting Christ մեթալ խումբը 2018-ին համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Հայտնի հունական Rotting Christ մեթալ խումբը 2018-ին համերգ կտա Հայաստանում: Համերգը տեղի կունենա 2018-ի ապրիլի 13-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դահլիճում:

Համերգը նվիրված է Zhesht Events ընկերության 10-ամյակին, որը զբաղվում է ռոք համերգների կազմակերպմամբ Հայաստանում:

Rotting Christ ստեղծվել է 1987-ին Աթենքում և Հունաստանի ամենահայտնի մեթալ խմբերից է: Խմբի հիմնադիրներն ու անփոփոխ մասնակիցներն են Նեկրոմայհեմ (Necromayhem, իսկական անունը՝ Սակիս Տոլիս, վոկալիստ և կիթառահար) и Նեկրոսաուրոն (Necrosauron, իսկական անունը՝ Տեմիս Տոլիս, թմբկահար) եղբայրները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---