Պուտինը Սանկտ Պետերբուրգում պայթյունն ահաբեկչություն է որակել![]() 28 դեկտեմբերի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի խանութում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել: «Դուք գիտեք, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական գործողույթուն է կատարվել»,-հայտարարել է նա, գրում է Meduza-ն: Պայթուցիկը տեղադրված է եղել խանութի պահման խցիկներից մեկում: Հզորությունը եղել է 200 գ տրոտիլին համարժեք: Պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել: 6 տուժած դեռևս հիվանդանոցում է, ոմանք միջին ծանրության վիճակում են: Տուժածների թվում անչափահասներ չկան: ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել «Պերեկրյոստոկ» խանութում պայթյունի առնչությամբ և 2 և ավելի մարդկանց մահափորձի հոդվածով: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |