Արարատի վրա Նոյան տապանի գոյության հնարավոր ապացույցներ են գտնվել![]() 28 դեկտեմբերի 2017 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Geoscience ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ Արարատ լեռան վրա գտել են Նոյան տապանի մասին աստվածաշնչյան պատմության ապացույցները: Աշխարհի ավելի քան 100 հետազոտող էր հավաքվել Թուրքիայում՝ Արարատ լեռան վերաբերյալ եռօրյա միջազգային սիմպոզիումի, իմանալու համար, թե կարող են արդյոք իրենք գտնել այն վայրը, որտեղ, ըստ ավանդապատումի, կանգ է առել Նոյան տապանը, գրում է բրիտանական Daily Mail-ը: Դեռևս 2010-ին մի խումբ չինացի և թուրք գիտնականներ գիտարշավ էին կազմակերպել ՝ ուսումնասիրելու համար այն շրջանը, որտեղ կանգ է առել Նոյան տապանը, և գտնելու համար դրա մնացորդները: Գիտարշավից մի քանի շաբաթ անց նրանք հայտարարեցին, որ 4000 մ բարձրության վրա գտել են 150մ երկարությամբ և նավի մնացորդներ հիշեցնող փայտի կտորներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |