Նազարբաևն արգելել է անանուն մեկնաբանությունները համացանցում

Նազարբաևն արգելել է անանուն մեկնաբանությունները համացանցում

PanARMENIAN.Net - Ղազախստանն արգելել է անանուն մեկնաբանությունների հրապարակումը համացանցում: Այդ նորամուծությունն ամրագրվել է օրենսդրորեն, համապատասխան օրենքը ստորագրել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ըստ օրենքի, ինտերնետ ռեսուրսների սեփականատերերին կպարտավորեցնեն նույնականացնել մեկնաբանողներին էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով կառավարության պորտալում կամ SMS-նույնականացման միջոցով՝ մեկանգամյա գաղտնաբառի օգնությամբ: Օգտատերը կկարողանա տեղադրել իր մեկնաբանությունները կայքում իր անունով կամ կեղծանունով, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ օրենքի հեղինակների, օգտատիրոջ նույնականացումը չի խանգարում նրան հայտնել իր կարծիքը, սակայն ներքուստ ստիպում է ավելի կարգապահ լինել, քանի որ որոշ օգտատերեր համարում են, որ անանուն մեկնաբանությունը թույլ է տալիս իրենց վիրավորել ազգային հողի վրա, բռնության կոչեր անել, ապատեղեկատվություն տարածել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---