Քարերը աղացող գերհզոր տրակտոր՝ գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով

Քարերը աղացող գերհզոր տրակտոր՝ գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով

PanARMENIAN.Net - «Նաիրի բերրիություն» ընկերությունն ունիվերսալ տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով միակն է Հայաստանում: Գերհզոր տրակտորը ձեռք է բերվել գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով:

Գործարքը կատարվել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում:

Այս տեխնիկայի միջոցով հնարավոր է հողը փխրեցնել և աղալ քարերը: Այն կարող է փոխարինել միաժամանակ 3-4 տրակտորի, կատարում է նաև պարարտացում, սնուցում, այգիների հիմնում և այլն:

«Սա պարզապես նվեր է, պետությունն այս ծրագրի միջոցով մեծ հնարավորություն է ստեղծել մեզ համար»,-նշել է «Նաիրի բերրիություն» ընկերության սեփականատեր Բաղդասար Մեսրոպյանը` ընդգծելով, որ այս մեքենայի օգնությամբ կարող է հասնել առավել բարձր արդյունքների:

«2016-2015թթ. համեմատ 2017-ին տրակտորների ներկրումը համապատասխանաբար 2,5 և 3,5 անգամ ավելացել է հենց այս ծրագրի շրջանակում: Կարծում ենք, որ 2018-ին ավելի շատ տեխնիկա կներկրվի և կթարմացվի պարկը»,-նշել է փոխնախարար Մակարյանը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---