Մխիթարյանը ՄՅՈւ-ում շաբաթը 140.000 ֆունտ է ստանում

Մխիթարյանը ՄՅՈւ-ում շաբաթը 140.000 ֆունտ է ստանում

PanARMENIAN.Net - Հրապարակվել է ԱՊԼ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է Պոլ Պոգբան, ով շաբաթական 290.000 ֆունտ է վաստակում:

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկում 17-րդն է՝ շաբաթը 140.000 ֆունտով:

Ցուցակի առաջին 7 տեղում «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն են՝ Պոգբային հաջորդում են Ռոմելու Լուկակուն (250.000 ֆունտ), Սերխիո Ագուեռոն (220.000 ֆունտ), Յայա Տուրը (220.000 ֆունտ), Զլատան Իբրահիմովիչը (220.000 ֆունտ), Քևին դե Բրյունը (200.000 ֆունտ), Դավիթ դե Խեան (200.000 ֆունտ):

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է 10 ակումբ։ Հայ կիսապաշտպանի ծառայություններով առավել շատ հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» և Միլանի «Ինտերը»: Ակումբներին հաջորդում են «Վեստ Հեմը», «Վալենսիան», «Արսենալը», «Միլանը», «Տոտենհեմը», «Էվերտոնը», «Աթլետիկոն» և «Սևիլիան»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---