Թրամփը Սենատից $18 մլրդ է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար![]() 6 հունվարի 2018 - 19:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սենատից 18 մլրդ դոլար է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այդ մասին հայտնել է AP-ին իրավիճակին ծանոթ աղբյուրի վրա հղումով: Շինարարության ծրագիրը նախատեսված է 10 տարվա համար, այն մշակվել է միգրացիայի մասին օրենքի քննարկումների արդյունքում: Սպիտակ տունը մասնավորապես մտադիր է 2018-ին 1,6 մլրդ դոլարի շինարարություն անել կամ փոխարինել եղած պատնեշները Մեքսիկայի հետ սահմանին 118 կմ տարածության վրա՝ Տեխաս և Կալիֆորնիա նահանգներում: 2019-ին Թրամփի վարչակազմն առաջարկում է նույնքան գումար ծախսել, գրում է Deutsche Welle-ն: Ընդհանուր առմամբ, նոր պատի կառուցումը 33 մլրդ դոլար կպահանջի, որից 18 մլրդ-ն կուղղվի պատի կառուցմանը, 1 մլրդ դոլարը՝ ճանապարհների կառուցմանը և 8,5 մլրդ դոլարը՝ լրացուցիչ անձնակազմի համար: Պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |