Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի վարկանիշում

Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հունվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում:

Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2797 միավոր է, ինչը 8 կետով պակաս է նախորդ ցուցանիշից:

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի նախորդ վարկանիշում 2-րդն էր 2805 միավորով:

Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) և Հրանտ Մելքումյանը (97-րդ, 2654):

Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2811) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2804), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 54-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդը (2378):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---