Ադրբեջանում կողոպտել և փողոցում են թողել 104-ամյա ՌԴ քաղաքացու

Ադրբեջանում կողոպտել և փողոցում են թողել 104-ամյա ՌԴ քաղաքացու

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արևմուտքում, Գերանբոյ քաղաքի փողոցներում հայտնաբերել են սառած 104-ամյա Մադինա Ալիևային, որը ՌԴ քաղաքացի է, ծնունդով Դաղստանից:

Զառամյալ կինը պատմել է, որ նա ծնվել է 1914-ին, մտադիր էր ուխտագնացություն կատարել Իրաք, սակայն նրան խաբել են: Ըստ կնոջ պատմածի, նրա ուղեկիցները նրանից 200 դոլար են գողացել և ոսկե ականջօղերը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի քարտուղար Էհսան Զահիդովը հայտնել է, որ այժմ նրանք աշխատում են պարզել կնոջ ինքնությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մտադիր է 104-ամյա կնոջը, որն ազգությամբ չեչեն է, Չեչնիա տեղափոխել:

«Ալիևան շտապ օգնության կարիք ունի, որը նրան կցուցաբերվի: Կարևոր չէ, թե նա որտեղից է: Նա միայնակ է, անօգնական, ուստի մենք հոգ կտանենք նրա մասին, անկախ նրանից, թե նա մինչ այդ որտեղ է ապրել»,-գրել է Կադիրովը Mylistory սոցցանցի իր էջում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---