Շարապովան կրկին աշխարհի լավագույն 50 թենիսիստուհիների թվում է

Շարապովան կրկին աշխարհի լավագույն 50 թենիսիստուհիների թվում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան ընդգրկվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 50 լավագույն թենիսիստուհիների թարմացված ցանկում:

Շարապովան բարելավել է դիրքը 12 կետով և զբաղեցրել 47-րդ տեղը:

Վարկանիշը գլխավորում է ռումինացի Սիմոնա Հալեպը: Եռյակում են նաև Դանիայի ներկայացուցիչ Կառոլինա Վոզնյացկին և իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան, գրում է Lenta.ru-ն:

Հունվարի 6-ին Շարապովան պարտվեց Կատերինա Սինյակովային Չեխիայից WTA մրցաշարի կիսաեզրափակչում: Հաղթեց Հալեպը: 2017-ի ապրիլին Շարապովան վերադարձավ կորտ 15-ամսյա որակազրկումից հետո՝ մելդոնիումի օգտագործման պատճառով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---