Զվյագինցևի «Անսիրությունը» հավակնում է բրիտանական BAFTA-ին

Զվյագինցևի «Անսիրությունը» հավակնում է բրիտանական BAFTA-ին

PanARMENIAN.Net - Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրությունը» հավակնում է Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի՝ BAFTA-ի մրցանակին «Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում»:

Անվանակարգում Զվյագինցևի ֆիլմի հետ կմրցեն Անջելինա Ջոլիի «Սկզբից նրանք սպանեցին հորս», Փոլ Վերհովենի «Նա» ֆիլմը, Պակ Չհան-ուկի «Սպասուհին» և Ասհար Ֆարհադիի «Վաճառականը»:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են Լուկա Գուադանյինոյի «Ինձ իմ անունով կոչիր», Ջո Ռայթի «Մութ ժամանակները», Քրիսթոֆեր Նոլանի «Դյունկերկը», Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» և Մարտին Մաքդոնահի «3 գովազդային վահանակ Էբբինգի, Միսսուրի սահմանին» ֆիլմերը, գրում է Meduza-ն:

Լավագույն ռեժիսորի կոչման համար կպայքարեն Դենի Վիլնյովը («Սայրի վրայով վազողը 2049»), Լուկա Գուադանյինոն («Ինձ իմ անունով կոչիր»),Քրիսթոֆեր Նոլանը («Դյունկերկ»), Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») և Մարտին Մաքդոնահը («3 գովազդային վահանակ Էբբինգի, Միսսուրի սահմանին»):

Լավագույն դերասանի կոչմանը հավակնում են Դենիել Դեյ Լյուիսը («Նշմարող գիծը»), Դենիլ Կալույը («Հեռու»), Գարի Օլդմանը («Մութ ժամանակները»), Ջեյմի Բելը («Կինոաստղերը չեն մահանում Լիվերպուլում») և Թիմոտի Շալամեն («Ինձ իմ անունով կոչիր»):

Լավագույն դերասանուհու կոչման համար կպայքարեն Անետ Բենինգը («Կինոաստղերը չեն մահանում Լիվերպուլում»), Ֆրենսիս Մաքդորմանը («3 գովազդային վահանակ Էբբինգի, Միսսուրի սահմանին»), Մարգո Ռոբբին («Տոնյան ընդդեմ բոլորի»), Սալլի Հոքինսը («Ջրի ձևը») և Սիրշա Ռոնանը («Լեդի Բերդ»):

BAFTA-ի 71-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոնդոնում փետրվարի 18-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---