2017-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է 37 ընտանիքի

2017-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել  է 37 ընտանիքի

PanARMENIAN.Net - 2017 թվականին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է 37 զինծառայողի և զինծառայողի ընտանիքի, որոնց գծով ստանձնել է 2,272 մլրդ դրամի կամ $4,695 մլն-ի պարտավորություն:

Ստանձնված ընդհանուր պարտավությունից 2017 թվականին հիմնադրամը վճարել է 340 մլն դրամի կամ $702.500-ի միանվագ հատուցումները և 43,2 մլն դրամի կամ $89.300-ի ամսական անուիտետային վճարները:

Նշված 37 հատուցումների գծով առաջիկա 19 տարում վճարման ենթակա անուիտետային գումարը կազմում է 1,888 մլրդ դրամ կամ $3,902 մլն, որը հիմնադրամը կվճարի յուրաքանչյուր ամիս` օրենքով սահմանված չափով:

Դեպքերից 27-ում հատուցում տրվել է զոհված զինծառայողների ընտանիքներին, 4-ում՝ 1-ին կարգի հաշմանդամ զինծառայողների, 6-ում՝ 2-րդ կարգի հաշմանդամ զինծառայողների:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---