Վերսաչեների ընտանիքը բողոքել է Ջաննի Վերսաչեի մասին սերիալից (վիդեո) 9 հունվարի 2018 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ մոդելավորող Վերսաչեների ընտանիքը հայտարարել է, որ որևէ կերպ չի մասնակցել և հավանություն չի տվել Ջաննի Վերսաչեի մասին պատմող «Ամերիկյան հանցագործության պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանմանը: Ինչպես հայտնում է Harper's Bazaar-ը, Վերսաչեների ընտանիքը հայտարարել է նաև, որ հավանություն չի տվել գրքին, որի հիմնա վրա սերիալը նկարահանվել է: Հեռուստասերիալը պատմում է համաշխարհային նորաձևության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Ջաննի Վերսաչեի սպանության մասին: Դոնաթելա Վերսաչեի դերում Պենելոպե Կրուսն է, դերասանական կազմում ընդգրկված է նաև երգիչ Ռիկի Մարտինը, ով մարմնավորում է Ջանիի ընկերոջը՝ Դը Ամիկոյին: Սերիալի ռեժիսորը Ռայան Մրֆին է, ով նաև «Ամերիկյան սարսափ պատմության» ( American Horror Story) ստեղծողն է: Սերիալի պրեմիերան կայանալու է հունվարի 17-ին FX հեռուստաընկերության եթերում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |