Հայաստանի առողջապահության նախարարություն. Հանրահավաքի մասնակիցներին ցրելու արդյունքում մահացու դեպքեր չեն գրանցվել 1 մարտի 2008 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ընդդիմադիր հանրահավաքը ցրելու ժամանակ մասնակիցների եւ ոստիկանության բախումների արդյունքում տուժել են վեց ոստիկաններ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը, նրանք բոլորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 10 տուժածներ հոսպիտալացվել են, մյուսներին առաջին օգնություն է ցուցաբերվել եւ նրանք տուն են տեղափոխվել: Մահացու դեպքեր չեն գրանցվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Երեւանի 3-րդ կլինիկական հիվանդանոցում, տուժածներից երկուսը մնում են հիվանդանոցում` մեկը հիպերտոնիկ կրիզով, մյուսը` սրտի աշխատանքի խափանմամբ: Երկուսն էլ գտնվում են ստացիոնար բաժանմունքում: Հիշեցնենք, որ մարտի 1-ին առավոտյան 6:20-ին ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի ուժերը ցրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որոնք արդեն 10 օր է, ինչ չարտոնված բողոքի ցույցեր էին անցկացնում Ազատության հրապարակում` պահանջելով անցկացնել կրկնական նախագահական ընտրություններ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |