ԶԼՄ-ներ. Օզբիլիսն առաջարկ է ստացել Նիդերլանդներից

ԶԼՄ-ներ. Օզբիլիսն առաջարկ է ստացել Նիդերլանդներից

PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիկթաշի» աջ կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը Նիդերլանդներից առաջարկություն է ստացել: Այս մասին գրում է թուրքական մամուլը:

Արազ Օզբիլիսը թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել 2016 թվականի հունվարին: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական Rayo Vallecano, կես տարի անց դարձյալ վերադարձել «Բեշիկթաշ»:

Futbol Arena-ի համաձայն՝ ակումբի հայ ֆուտբոլիստն ու դարպասապահ Դենիս Բոյկոն չեն ընդգրկվել Անթալիայի մարզումներին և նախազգուշացվել են, որ նոր ակումբներ փնտրեն իրենց համար: Նրանց նաև ասել են, որ պետք է ինքնուրույն մարզվեն, ինչը FIFPro-ի (ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա) կանոնադրության կոպիտ խախտում է:

Օզբիլիսի այլ ակումբ տեղեփոխության ժամկետները դեռևս հայտնի չեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---