Ռոնալդո. Նեյմարի համար անցումը ՊՍԺ հետքայլ էր12 հունվարի 2018 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Նեյմարի համար անցումը ՊՍԺ նահանջ էր: Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդ Ռոնալդոն՝ երկրպագուների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե որտեղ կգերադասեր տեսնել Նեյմարին՝ «Բարսելոնայում» թե ՊՍԺ-ում: «Սպորտային տեսակետից Նեյմարի որոշումը հետքայլ էր: Սակայն ցանկացած ֆուտբոլիստ բախվում է նման մարտահրավերների»,-ասել է նա, հայտնում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով: «Ժամանակին ինքս խաղացել եմ «Բարսելոնայի» կազմում, տեղափոխվելով այդ թիմ «Ինտերից», երբ իտալական առաջնությունը շատ ավելի հզոր էր»,-հավելել է Ռոնալդոն: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: 2017/18 խաղաշրջանում Նեյմարը 22 հանդիպման է մասնակցել՝ 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ դառնալով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյանն ու Վերման քննարկել են սահմանազատման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումնը ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում քննարկելու է գործակցության հեռանկարներն ակադեմքաղաքի կառուցման շրջանակում Նախատեսվում են նաև հանդիպումներ մշակույթի և սպորտի ոլորտային պատասխանատուների հետ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը Զբոսայգու տնօրենությունը հերքում է, որ «Փառքի ծառուղին» իրենց է պատկանում Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա Բաբայանն ասել է, որ մարդկանց առաջարկել են ասել, թե հավաքին մասնակցելու համար գումար է բաժանվել, որպեսզի իրենց ազատ արձակեն |