Հայրապետյանը Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերությունների մասին ավելին գիտի, բայց ոչինչ չի ասի12 հունվարի 2018 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանն այնպիսի ֆուտբոլիստ է, որ եթե «Մանչեսթերում» նրա խաղը չստացվի, ցանկացած այլ ակումբում կարող է խաղալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ Մխիթարյանի հետ վերջին ժամանակաշրջանում չի հանդիպել։ Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինյոյի հարաբերություններին՝ նա ասել է. «Ես Հենրիխ Մխիթարյանի հետ շփվել եմ ազգային հավաքականի խաղի ժամանակ. այն ժամանակ նման պրոբլեմ չկար, այնքանով, ինչքանով դուք գիտեք, ես էլ այդքան գիտեմ», հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է՝ Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերությունների մասին մի քիչ ավելին գիտի, բայց առայժմ չի պատրաստվում որևէ բան ասել։ «Առայժմ չեմ ուզում մեկնաբանել՝ ինչ է եղել, մարզիչի ու ֆուտբոլիստի հարաբերությունները կարող են և լավանալ, և վատանալ, պետք չէ մտնել նրանց հարաբերությունների մեջ», - ասաց նա։ ՀՖՖ նախագահը հավելել է եթե Մխիթարյանի խաղը «Մանչեսթերում» չստացվի, ցանկացած այլ ակումբում կարող է խաղալ։ «Նա չի կարող մնալ պահեստայինների նստարանին», - ասել է Հայրապետյանը։ Նա նշել, որ Մխիթարյանի տեղափոխման մասին քննարկումներ կան, բայց առայժմ հստակ որևէ բան չկա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հավելել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ «Ես հրաժարական չեմ պատրաստվում տալ, միանգամից բոլորին հիասթափեցնեմ», - լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասել է Ռուբեն Հայրապետյանը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |