Netflix-ը թողարկել է իր ամենաթանկ սերիալի նոր թրեյլերը (վիդեո)

Netflix-ը թողարկել է իր ամենաթանկ սերիալի նոր թրեյլերը

PanARMENIAN.Net - Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է «Ձևափոխված ածխածին» սերիալի նոր թրեյլերը: Սերիալը պատմում է իրադարձությունների մասին, որոնք ծավալվում են XXIV դարում: Այդ ժամանակվա տեխնոլոգիաները թույլ են տալիս պահպանել մարդկային գիտակցությունը թվային կրիչների վրա և փոխանցել մի մարմնից մյուսին: Գլխավոր հերոսը նախկին զինվոր Տակեշի Կովաչն է, որն, արթնանալով, հայտնաբերում է, որ իրեն «ներբեռնել են» այլ մարդու մարմնի մեջ:

Ֆիլմի բոլոր 10 սերիաները Netflix-ը կցուցադրի փետրվարի 2-ից:

Սերիալի պիլոտային սերիայի ռեժիսորն է Միգել Սապոչնիկը, որը նկարահանել է «Գահերի խաղի» 5-րդ եթերաշրջանի հանրահայատ «Ապօրինի զավակների ճակատամարտը», գրում է birdinflight.com-ը:

Սերիալում նկարահանվել են Յուել Քիննամանը, Ռենե Էլիզ Գոլդսբերին, Ջեյմս Պյորֆոյը, Քրիստին Լեմանը: Սցենարը գրել է Լաետա Կալոգրիդիսը, որը հայտնի է Մարտին Սկորսեզեի «Անիծյալների կղզին» ֆիլմի վրա աշխատանքով:

«Ձևափոխված ածխածին» սերիալը համարվում է ամենաթանկարժեքը Netflix-ի պատմության մեջ՝ էպիզոդներից յուրաքանչյուրի նկարահանման համար ընկերությունը ծախսել է 6-7 մլն դոլար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---