2017-ին Ավստրիայում հարյուրավոր մահմեդականներ քրիստոնեություն են ընդունել13 հունվարի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Փախստականների հետ կապված ճգնաժամն օգուտ բերեց Ավստրիայի կաթոլիկ եկեղեցուն՝ բազմաթիվ մահմեդականներ դավանափոխ եղան՝ քրիստոնեություն ընդունելով: 2017-ին մկրտված 750 չափահաս անձանց երեք քառորդը մահմեդական երկրներից են եղել: Այդ մասին հունվարի 13-ին հայտարարել է Վիեննայի արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Միայն Վիեննայում մկրտվել է 15 տարբեր ազգության 260 մարդ, գրում է Deutsche Welle-ն: Ֆրեդերիկե Դոստալը, որը պատասխանատու է չափահասների մկրտության համար, ճշմարիտ չի համարում այն պնդումները, թե փախստականները դավանափոխ են լինում ապաստան ստանալու շանսերն ավելացնելու համար: «Քանի որ Ավստրիայի կաթոլիկ եկեղեցին չի ցանկանում ձևական քրիստոնյաներ ունենալ, մենք շատ խիստ ենք մոտենում թեկնածուների ընտրությանը և մկրտվելու թույլտվությանը»,-ասել է նա: Առնվազն 1 տարի է տրվում մկրտությանը պատրաստվելու համար, այդ ընթացքում հարկավոր է կանոնավոր այցելել կրոնական պարապմունքները, ներկա լինել ժամերգություններին, հետևել քրիստոնյաների կյանքի նորմերին, մասնակցել բարեգործական միջոցառումներին: 2016-ին Եվրոպա է ժամանել 1,2 մլն ապաստան հայցող: Ավստրիան 5-րդ տեղում է Եվրոպայում փախստականների քանակով՝ այդ երկիրն ընդունել է 36 860 ներգաղթյալի: Հիմնականում Ավստրիա են ժամանել աֆղանցի փախստականներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |