2017-ին Ադրբեջանը 5,7%-ով կրճատել է նավթի արդյունահանումը![]() 16 հունվարի 2018 - 15:44 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են 5,7%-ով՝ կազմելով 38,6 տոննա 2016 թվականի 41 տոննայի փոխարեն: Այս մասին ռուսաստանյան Energybase կայքի փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): 2017-ին երկիրն ընդհանուր առմամբ արտահանել է 28,5 մլրդ խմ գազ, ինչը 2,6%-ով քիչ է 2016 թվականի ցուցանիշից: Մինչդեռ ակնկալվում էր 2017-ի համար արդյունահանել 29,5 մլրդ խմ գազ և 40 տոննա նավթ: Ավելի վաղ, Ադրբեջանը միացել էր նավթարդյունաբերության ծավալների կրճատման մասին ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրենրի կազմակերպություն) անդամ երկրների համաձայնագրին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |