2018-ին դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրով մոտ 200 շահառու կներառվի17 հունվարի 2018 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատանքի վերադառնալու դեպքում պետական աջակցության տրամադրման ծրագիրը 2018-ին կմեկնարկի: 2018թ. պետական բյուջեով նախատեսված է տարվա ընթացքում ծրագիրն իրականացնել մոտ 200 շահառուի համար: Ծրագիրը կմեկնարկի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո: ՀՀ Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 6-ին ընդունվել էր ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով սահմանվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը: Աջակցության տրամադրման նպատակն է նշված անձանց աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացումը՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով, ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ: Աջակցության տրամադրման ծրագրով հնարավորություն կտրվի Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնալ աշխատանքի և կազմակերպել երեխայի խնամքը դայակի կամ վճարովի հիմունքներով գործող հաստատության միջոցով: Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալություն, (+374 10) 28-06-55 հեռախոսահամարով: Ծրագրով ենթադրում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություններ տրամադրելու հնարավորություն ստեղծել` նախատեսվում է փոխհատուցել դայակի աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձն է Օրինագիծը մշակելիս կառավարությունը ուսումնասիրել է եվրոպական մի քանի երկրի փորձը, մասնավորապես, Ֆրանսիայի փորձը, որին հետևում են Նորվեգիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ: Նշված երկրներում և տարածաշրջաններում գործում է երեխաների ցերեկային խնամքի համաֆինանսավորման համակարգը հիմնականում հետևյալ երեք ուղղություններով՝ հավաստագրված դայակներ, որոնք ընդունում են երեխաներին իրենց հարկի տակ, մանկապարտեզներ և դայակներ, որոնք այցելում են ծնողներին տանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |