Թուրքիան քրդերի դեմ գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում

Թուրքիան քրդերի դեմ գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում

PanARMENIAN.Net - Թուրքիան քրդերի դեմ գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում: Թուրքական բանակը գնդակոծել է սահմանային Աֆրին քաղաքը: Ըստ քրդական ինքնապաշտպանական YPG ուժերի, արձակվել է 70 արկ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանքիլին AHaber հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ սկվել է գրոհը YPG ուժերի դեմ, որի մասին հայտարարվել էր մի քանի օր առաջ՝ նշելով, սակայն, որ թուրք զինվորականները դեռ չեն հատել սահմանը:

Հունվարի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը կարող է մեկ շաբաթվա ընթացքում գործողություն սկսել Մանբիջ և Աֆրին շրջաններում, որոնք վերահսկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը՝ YPG:

Նա հայտնել է նաև, որ Անկարան համաձայնեցնում է իր գործողությունները Սիրիայում Մոսկվայի հետ, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ Daily Sabah-ի, ՌԴ-ն մտադիր էր դուրս բերել իր ռազմական խորհրդականներին Աֆրինից՝ բանակցություներն ընթանում են:

Մինչդեռ ՌԴ-ն քննադատոմ է թուրքական ռազմական գործողությունը, իսկ ԱՄՆ Պետդեպը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին մարտական գործողություններ չձեռնարկել Աֆրինում քրդերի դեմ՝ կենտրոնանալով ԻՊ դեմ պայքարի վրա:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը:Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---