Մերսոն. Մխիթարյանը «սենսացիա» կլինի «Արսենալի» համար

Մերսոն. Մխիթարյանը «սենսացիա» կլինի «Արսենալի» համար

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնն ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» «սենսացիոն» կլինի ակումբի համար: Այս մասին գրում է Skysports կայքը:

«Ես հետևել եմ Մխիթարյանին Դորտմունդում, որտեղ նա խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստն էր ճանաչվել և բազմաթիվ գոլերի հեղինակ դարձել: Նա կորցրել է իր «ուղին» ՄՅՈւ-ում, սակայն եթե «Արսենալում» նրան Վենգերը ցույց տա այն մոտեցումը, որը ցույց է տալիս հարձակվող ֆուտբոլիստներին, ապա նա կդառնա սենսացիա ակումբում»,- ասել է Մերսոնը:

Նրա խոսքով, Մխիթարյանի տեղափոխությունը հիանալի գործարք կլինի ակումբի համար:

Ավելի վաղ, նախկին ֆուտբոլիստն ասել էր, թե կարծում է՝ «Արսենալը» պետք է իր չիլիացի հարձակվողին փոխարինի Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:

Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել է նա։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---