Լավրովը հերքել է սիրիական Աֆրինից ռուսական զորքերի հեռանալու մասին լուրերը20 հունվարի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի քրդաբնակ Աֆրինից ռուսական զորքերի հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այդ հաղորդագրությունները հերքվել են»,-ասել է նա՝ մեկնաբանելով Աֆրինից ռուս դիտորդներին դուրս բերելու վերաբերյալ հաղորդագրությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքական Anadolu գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս զինծառայողները հեռանում են սիրիական Աֆրինից, որտեղ թուրքական ԶՈւ-ն մտադիր է ցամաքային ռազմական գործողություն սկսել սիրիացի քրդերի դեմ: Անկարան հայտարարել էր նաև, թե համաձայնեցնում է իր գործողությունները Սիրիայում Մոսկվայի հետ: Մի քանի օր է, ինչ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են Թուրքիայի կողմից քրդերի դիրքերը գնդակոծելու մասին: Թուրքիան նաև տանկեր և այլ ռազմատեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանքիլին AHaber հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ սկսվել է գրոհը YPG ուժերի դեմ, որի մասին հայտարարվել էր մի քանի օր առաջ՝ նշելով, սակայն, որ թուրք զինվորականները դեռ չեն հատել սահմանը: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը:Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |