Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից հետո բարդությունների պատճառով մարտից շուտ կորտ չի վերադառնա20 հունվարի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից հետո առաջացած բարդությունների պատճառով մարտից շուտ կորտ չի վերադառնա: Նա հրաժարվեց մասնակցել Australian Open-2018-ին վատ մարզավիճակի պատճառով: Ամերիկացի թենիսիստուհին մտադիր է մեծ սպորտ վերադառնալ BNP Paribas Open մրցումներին, որոնք կանցկացվեն Ինդիան-Ուելսում մարտի 5-18-ը: Այդ մասին SRF-ին տված հարցազրույցում հայտնել է թենիսիստուհու մարզիչ Պատրիկ Մուրադօղլուն: Բայց այդ ժամանակ Սերենան վարկանիշ չի ունենա, գրում է Eurosport-ը: 2017-ի սեպտեմբերին ծննդաբերության ժամանակ խնդիրներ առաջացան և բժիշկները շտապ կեսարյան հատում արեցին: Հաջորդ օրը Սերենան սկսեց դժվարությամբ շնչել՝ նրա թոքերում տրոմբեր էին առաջացել: Անդադար հազի պատճառով Սերենայի կարերը քանդվեցին և արյունահոսություն սկսվեց: Ուստի Սերենան չհասցրեց պատրաստվել Australian Open-ին և չմասնակցեց մրցաշարին: Մինչդեռ Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին աղջիկն արդեն բավականին մեծ ճանաչում ունի Instagram-ում, նա մի քանի օրում մոտ 50.000 հետևորդ է հավաքել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |