Թուրքերը գրոհել են քրդերի դիրքերը Սիրիայում ու կորուստներ կրել

Թուրքերը գրոհել են քրդերի դիրքերը Սիրիայում ու կորուստներ կրել

PanARMENIAN.Net - Թուրքերը գրոհել են քրդերի դիրքերը Սիրիայի տարածքում ու կորուստներ կրել: Քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) մարտի են բռնվել թուրք զինծառայողների հետ, որոնք փորձել են խորանալ Սիրիայի տարածքում: Այդ մասին սեփական աղբյուրների վրա հղումով հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տվյալների, զինված բախման հետևանքով, որը տեղի է ունեցել սահմանամերձ Բյուլբյուլ գյուղի մոտ, 4 թուրք զինվոր է սպանվել, գրոում է Lenta.ru-ն:

Հունվարի 19-ին թուրքերը գնդակոծել են քրդական դիրքերը սիրիական Աֆրինի մոտ՝ Հալեպ գավառի հյուսիսում: Թուրքիայի պաշտպանության նախարար Ջանիքլին հայտարարել է, որ ցամաքային հարձակում սկսելու մասին որոշումը չի փոխվելու: Նա հավելել էր, որ քրդերը փաստացի սկսել են գնդակոծել թուրք ուժայիններին սահմանին և իրական սպառնալիք են ներկայացնում:

Թուրքական Anadolu գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս զինծառայողները հեռանում են սիրիական Աֆրինից, սակայն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լովրովը հերքել է այդ լուրերը:

Մի քանի օր է, ինչ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են Թուրքիայի կողմից քրդերի դիրքերը գնդակոծելու մասին: Թուրքիան նաև տանկեր և այլ ռազմատեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին:Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը:Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---