Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել Մխիթարյանին. Վայելիր քո խաղը![]() 23 հունվարի 2018 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբարհիմովիչը հրաժեշտ է տվել իր նախկին թիմակից և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Իր Instagram-ում Իբրահիմովիչն արձագանքել է Մխիթարյանի տեղափոխմանը «Արսենալ»: «Հաջողություն քեզ պետք չէ, ուղղակի վայելիր քո խաղը»,-գրել է Իբրահիմովիչը՝ Մխիթարյանի հետ լուսանկար հրապարակելով: Հունվարի 22-ին Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ», իսկ լոնդոնցիների կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» անդամ: Փոխանակումն իրականացվել է առանց հավելյալ վճարման: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |